«Հայաստանը տարածաշրջանում կշիռ ուներ ոչ թե Երևանով, այլ Սյունիքով ու Արցախով». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Այս ամբողջ ընթացքում մենք բարձրաձայնել ենք, զգուշացրել այն մասին, որ կապիտուլ յացիոն ակտը ստորագրած դավադիրը չի կարող արժանապատիվ կառավարել երկիրը: Նաև զգուշացրել էինք, որ իրենց կողմից տարվող քաղաքական ուղղությունը ՀՀ-ի վերջնական կապիտուլ յացիային է հանգեցնելու: Այն, ինչ կատարվում է այս օրերին, հենց նշվածի հետևանքն է: «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի դիտարկումն է, որի հետ զրույցում անդրադարձել ենք թշնամու ագրեսիային, ունեցած նոր մարդկային ու տարածքային կորուստներին, ՀՀ-ում կառավարման խնդիրներին:
«Եթե թուրքին հզոր զգալու առիթ ես տալիս, ինքը իր վաղեմի երազանքներն իրականացնելու համար մինչև վերջ է գալու: Եթե շարունակենք տրվել ՀՀ այսօրվա իշխանազավթների մանիպուլ յացիաներին, մենք, ցավոք, նման իրավիճակներ դեռ շատ ենք ունենալու: Ներքին պառակտումներով, նաև միջազգային գործընկերների հետ շանտաժային սրիկա քաղաքականությամբ մեր երկրին կործանման հասցրին: Այս մարդիկ պետական ինստիտուտներում նշանակումներ անելով՝ վարկաբեկում են դրանք: Այդ նշանակումներով ևս ոչնչացնում են պետական ինստիտուտները: Թեպետ, ի սկզբանե, երբ դարձավ վարչապետ, իր տեսակով փչացրեց ու աղավաղեց առաջին հերթին վարչապետի ինստիտուտը: Այդ վարչապետը այդպես էլ չսիրեց հայ ժողովրդին, շանտաժի լեզվով է խոսում ժողովրդի հետ, նաև միջազգային գործընկերների հետ: Մենակ թուրքերի հետ խոսելուց է ասում՝ «պատրաստ ենք խաղաղության, մարդասիրության»:
Ինչևէ: Կարծում եք՝ անսկզբունքային, անհայրենիք, անողնաշար տեսակներին նշանակելով՝ նոր փոփոխություններ ենք ունենալո՞ւ ռազմական ոլորտում: Թուրքը վախենալո՞ւ է նրանցից, որոնց ճանաչում է 3 տարի և այսքան ժամանակ իրենց գոյությունից ոգևորվելով է առաջ գալիս: Սրանք թուրքի հետ սիլիբիլի անողներ են, թուրքի երազանքներն իրականացնողներ են: Մեր պետությանը հասցրին աղետի, երբ կա մի իրականություն, ուր թուրքն արդեն հոխորտում ու ասում է՝ «մեքենաներով հասնելու ենք Երևան»: Ժողովուրդը պետք է հասկանա, որ օրհասական խնդրի առաջ ենք: Մենք կրկնում ենք 100 տարի առաջվա մեր սխալները՝ այս անգամ ենթարկվելով մանիպուլ յացիաներին ու նոր տեխնոլոգիաներին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Գևորգյանը:
Նրա խոսքով, այսօր արդեն վտանգված Սյունիքը մեր օդն ու ջուրն է, մեր դռան բանալին: «Արցախի հարցը հանեց, հիմա Սյունիքն է տալիս, բայց չէ՞ որ Հայաստանը Հարավկովկասյան տարածաշրջանում կշիռ ուներ ոչ թե Երևանով, այլ Սյունիքով ու Արցախով: Եվ հենց երկու կշիռներն է տալիս թուրքերին: Մինչև 2018 թվականը գործընթացները բերում էին Արցախի միջազգային ճանաչմանը, ինչի արդյունքում երկու հայկական պետություններով Հարավկովկասյան տարածաշրջանում դոմինանտ կդառնար հայկական գործոնը: Նիկոլը մեր ձեռքից Արցախի 75 տոկոսը դավադրաբար հանձնեց: Հիմա արդեն Սյունիքի՝ լինի միջանցք, թե ճանապարհ, նաև Տավուշի «անկլավների» մասին են ասում: Մեր երկիրը վերջնական պառակտելուց հետո Նիկոլը տարածաշրջան է բերում թուրքական գործոնը, ըստ որի, դոմինանտ կարող են դառնալ թուրքական երկու պետությունները: Նիկոլը մնացել է իշխանության, որ այս գործընթացը հանկարծ չփոխվի, նա այդ գործընթացի երաշխավորն է: Նիկոլի հեռացման անհրաժեշտությունը նաև հենց այս հանգամանքից է բխում: Այս տեսանկյունից ոչ թե Ղարաբաղյան հակամարտության, ինչպես անում է Նիկոլը, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն առաջ մղելն է կարևոր»,-ասաց նա՝ շեշտելով, որ նշվածը կարող են անել միայն ազգային ուժերը, որոնք կգան իշխանության:
«Ցեղասպան պետությունները նույն քաղաքականությունն են շարունակում, մենք իրենց ոչ մի տեղով ճանապարհ չունենք տալու: Եթե ժողովուրդը, ազգն ուզում է ապրի, ուրեմն պետք է պայքարենք թե՛ մեր հողի համար, թե՛ այս դավադիր սրիկաներին հեռացնելու համար: Հակառակ պարագայում դավադիրները կհասնեն իրենց նպատակներին՝ կրկին առաջնորդվելով վերոնշյալ շանտաժով: Իր համար կարևորն իր աթոռն է: Սրանք մինչև հիմա անգամ տեղյակ չեն իրավական հնարավորություններից, միջպետական փաստաթղթերից: Պետության ներկայացուցիչը չի կարող հեռուստաընկերությամբ իր խոսքն ուղղել դաշնակից երկրին ու ասել՝ «եթե չես օգնում, ուրեմն մեկ ուրիշ օգնողի եմ ման գալիս»:Քարե դարո՞ւմ ենք: Էս ի՞նչ եք անում, իրավական փաստաթղթեր կա՞ն, թե՞ ոչ, այդ ո՞նց եք ուզում երկիր կառուցել, միջազգային գործընկերներ ձեռք բերել: Դուք ո՞նց կարող եք պետությունների հետ իրավական տեսանկյունից խոսել, երբ իրավական ոչինչ չեք անում: Հո «բոշի մայլա» չէ, էս ի՞նչ եք անում երկիրը»,-ընդգծեց Գ. Գևորգյանը:
Վերջում նա շեշտեց, որ, անկախ ամեն ինչից, նախ՝ պետք է կանգնել հայ զինվորի, բանակի կողքին. «Երկրորդ՝ հարկավոր է սրանց դուրս շպրտել իշխանությունից»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում