ՊՆ-ն գերեվարումից 72 ժամ հետո աշխատանքից ազատել է Արթուրին` ապրուստի միջոցից զրկելով նրա վեց հոգանոց ընտանիքը
BlogԱնի Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մինչ քննարկում ենք գերիների մասին իշխանության անմարդկային խոսքերը, հիշեցի նրանց արած կոնկրետ անմարդկային գործը, որի մասին գրել էինք այս տարվա օգոստոսին: /Հղումն՝ այստեղ/
Լուսանկարում 7 տարվա պայմանագրային զինծառայող, 3 երեխաների հայր Արթուր Ստեփանյանն է, ով իր ծառայակից ընկերների հետ պատերազմի հենց առաջին օրը Զանգելանում հայտնվել էր գերության մեջ:
Մինչ նա թշնամու կողմից ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների էր ենթարկվում, այստեղ ՀՀ ՊՆ-ն գերեւավումից 72 ժամ հետո աշխատանքից ազատում է նրան` ապրուստի միջոցից զրկելով Ստեփանյանի վեց հոգանոց ընտանիքը:
Ստեփանը պետության կողմից նման դաժան վերաբերմունքի արժանացած միակ պայմանագրային զինծառայողը չէ: Նրանք շատ շատ են:
Զինծառայողը ութ ամիս եղել է Բաքվի բանտում ապա դատապարտվել ազատազրկման, ինչի ընթացքում պետության կողմից նրա ընտանիքի նկատմամբ որեւէ վերաբերմունք չի եղել, անգամ չեն հետաքրքրվել, կարծես նա երբեւէ գոյություն էլ չի ունեցել:
Շարունակությունը՝ այստեղ