Քրեական օրենսգրքում գերի ընկնելու վերաբերյալ դրույթ կա նախատեսված
SocietyՆոյմբերի 17-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ զինծառայողների գերի ընկնելու հանգամանքներին:
«Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ բոլոր դեպքերով քննվի, ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն:
Իրավաբան.net-ը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածը սահմանում է կամովին գերի հանձնվելու վերաբերյալ կարգավորում: Նշվում է, որ վախկոտության կամ փոքրոգության պատճառով կամովին գերի հանձնվելը պատժվում է ազատազրկմամբ՝ 8- 15 տարի ժամկետով:
Զինված ուժերի ներքին ծառայության կանոնակարգը սահմանում է, որ եթե զինծառայողը, հայտնվելով իր զորքերից կտրված վիճակում և սպառելով դիմադրության բոլոր միջոցներն ու հնարավորությունները կամ ծանր վիրավորվածության, ծանր կոնտուզիայի հետևանքով գտնվելով անօգնական վիճակում, գերի վերցվի, պարտավոր է փնտրել և օգտագործել ամեն մի հնարավորություն իրեն և իր ընկերներին գերությունից ազատելու, իր զորքեր վերադառնալու համար:
Ավելին՝ այստեղ