ԵԱ․ Հայաստանի հավաքականների մրցակիցները 7-րդ տուրում
SportՍլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 19-ին տեղի կունենա 7-րդ տուրը։
Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինեն իսպանացիները։ Երկու թիմերն էլ ունեն 9 միավոր եւ բաժանում են 2-6-րդ տեղերը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 3,5։0,5 հաշվով հաղթել է Բելգիայի, 2,5։1,5 հաշվով՝ Իսրայելի եւ Ֆրանսիայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Նորվեգիայի , Գերմանիայի եւ Ադրբեջանի թիմերի հետ։
Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում կմրցի սերբերի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 6 միավոր եւ բաժանում են 13-19-րդ տեղերը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել էր Խորվաթիայի, 3։1 հաշվով՝ Բելգիայի եւ Լեհաստանի հավաքականներին, 1,5։2,5 հաշվով պարտվել էր Վրաստանի, Իտալիայի եւ Ուկրաինայի թիմերին։
Առաջնության ավարտին մնացել է 3 տուր։