Մեր նպատակը Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության՝ Իրևանի բոլոր պատմական հողերի վերադարձն է․ թուրք գիտնական
International newsԱռաջիկայում կհայտարարվի վտարանդի կառավարությունով Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևանի) ստեղծման մասին։ Այս մասին Համաասիական կենտրոնների (BAO) կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ ասել է Թուրքիայի Կայսերիի համալսարանի պրոֆեսոր, հայտնի հայագետ, գիտնական Գաֆար Չահմաղլին, գրում է Yandex-ը։
Համաժողովում նա ելույթ է ունեցել Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության՝ Իրևանի նախաձեռնող խմբի նախագահի կարգավիճակով, հաղորդում է Turan գործակալությունը։
Գիտնականի խոսքով՝ «վտարանդի կառավարության» մասին հայտարարելու գաղափարը վաղուց է եղել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի օրակարգում։ Նա ընդգծել է, որ սկզբում նախատեսվում է ստեղծել հանրապետության Ազգային խորհուրդ, որից հետո կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, ի վերջո կձևավորվի կառավարություն։
«Պատմությունը ցույց է տալիս, թե որքան ճիշտ է մեր՝ այս քայլին գնալը: Արևմտյան Ադրբեջանը դարեր շարունակ եղել է մեր մշտական հայրենիքը: Մեր պետությունը երբեք թույլ չի տվել ազգային և կրոնական խտրականություն այնտեղ: Իրևանի խանությունը Ադրբեջանի պետականության ժառանգորդն է, դա հեռավոր պատմություն չէ»,- ասել է Չահմաղլին։
«Մեր նպատակը Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության՝ Իրևանի բոլոր պատմական հողերի՝ Երևանի, Զանգեբասարի, Գոյչայի, Զանգեզուրի, Գյումրիի, Դարալայազի և մնացած բոլորի վերադարձն է, որոնք մնացել են ժամանակակից Հայաստանի սահմաններում»,֊ասել է Չահմաղլին։