Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Այս պարագայում չենք կարող վստահել նման ղեկավարությանն ու կարծել, որ իր ուսերին կտանի այդ պատասխանատու գործընթացը». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր մենք շարունակում ենք գտնվել մի իրողության առջև, երբ ՀՀ ինքնիշխան որոշ տարածքներ, այն էլ՝ ռազմավարական նշանակության, գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Այս հարցը դիվանագիտական տարբեր միջոցներով, միջազգային տարբեր ատյանների, գործընկեր, բարեկամ պետությունների առաջ բարձրացնելու անհրաժեշտություն կա: Կարևոր կլինի նաև համազգային մոբիլիզացիա հայտարարելը, ինչի արդյունքում անվտանգային միջոցառումներ պետք է իրականացնել: Բացի այդ, մենք բանակի բարոյահոգեբանական վիճակը, բանակի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու կարիք ունենք:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ դոցենտ, «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը: Նրա խոսքով, սակայն, այժմ այլ իրողության ենք ականատես լինում: «Անվտանգային կարևոր միջոցառումներ իրականացնելը, կարծես թե, այդքան էլ առաջնահերթ չէ այսօրվա իշխանությունների համար, ու ամբողջ ծանրությունը, որպես ինստիտուտ, իր վրա է կրում բանակը: Իհարկե, փառք մեր տղաներին, սպաներին, զինվորներին, բայց այս ամենին ադեկվատ, համարժեք պետական մոտեցում ևս պետք է ցուցաբերվի, ինչի բացակայությունն ենք այսօր տեսնում»,-նշեց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում անդրադառնալով փաստաթղթին, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, Մ. Սողոմոնյանը նախ շեշտեց. «Այս պայմանները, որում հայտնվել ենք, պայմանավորված են ինչ-որ օբյեկտիվ աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությամբ: Բայց խնդիրն այն է, որ նետված մարտահրավերներին պետության ղեկավարության կողմից համարժեք պատասխան չկա: Այս պարագայում չենք կարող վստահել նման ղեկավարությանն ու կարծել, որ իր ուսերին կտանի այդ պատասխանատու գործընթացը: Պատճառներից մեկն այն է, որ, օրինակ՝ ունենք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, իշխանական ուժի պատգամավորներ, որոնք ՀՀ որոշ տարածքների մասին խոսելիս գործածում են «ադրբեջանական տարածքներ», «անկլավներ» ու նման այլ եզրույթներ, արտահայտություններ: Բացի այդ, հայկական զորքերը նոյեմբերի 9-ի համաձայնագրով չպահանջված տարածքներից դուրս են բերվել, ինչի հետևանքով Սյունիքի մարզի սահմանին վտանգավոր իրավիճակ է ստեղծվել:

Վարչական սահմաններով մեկ տեղակայվել են ադրբեջանական զորքեր, Գորիս-Կապան ճանապարհին տեղադրվել են ադրբեջանական անցակետեր: Նման քաղաքականություն իրականացնող իշխանություններին չենք կարող վստահել: Ու մեր սահմանադրական իրավունքն է պահանջել հասանելի դարձնել հանրությանը, թե ինչ սկզբունքներ կան այդ փաստաթղթում, որովհետև համոզված չենք, որ այդ փաստաթղթում առկա սկզբունքները բխում են ՀՀ ազգային, պետական շահերից: Հաշվի առնելով, որ գործող իշխանությունների քաղաքականությունը գերազանցապես ուղղված է սեփական իշխանության պահպանմանն ու վերարտադրմանը, մենք կարող ենք կասկածներ ունենալ, որ իշխանությունները կգնան ցանկացած զիջման: Դրանք միգուցե կարող են թելադրված լինել՝ պայմանավորված ինչ-որ աշխարհաքաղաքական գործոններով կամ թշնամու դիվանագիտական ճնշումներով, մինչդեռ իրենք ժողովրդին կարող են խաբել, համոզել ու ասել՝ «մենք խաղաղություն ենք բերում»»:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական օբյեկտիվ իրողություններին, որոնց մասին վերոնշյալում շեշտեց մեր զրուցակիցը, Մ. Սողոմոնյանը մանրամասնեց. «Հանգամանքներից մեկն այն է, որ ունենք Հարավային Կովկասում իր ազդեցությունը նշանակալիորեն մեծացրած Թուրքիա, որն ամբողջությամբ կառավարում է Ադրբեջանի ԶՈւ անվտանգային համակարգը: Այս հանգամանքը կարևոր է այդ երկրի կողմից արտաքին քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից: Մյուս կողմից՝ լուրջ ու էական մարտահրավեր է նաև Թուրքիայի աճող ագրեսիվ արտաքին քաղաքականությունը: Վերջապես՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մի շարք տարածաշրջաններում խնդիրներ ունի, որոնց լուծմանն ուղղված ռեսուրսները բաշխելու խնդիրներ ևս ունի:

Այսինքն, եթե տարածաշրջաններում այդ խնդիրները չունենար, գուցե Հարավային Կովկասում իր շահերն առաջ տանելիս շատ ավելի գործուն, շատ ավելի մեծ ջանքեր կարողանար ներդնել, իսկ ՌԴ բնական և օբյեկտիվ շահերն ի բնե հակադրվող են Թուրքիայի շահերին: Այդ պարագայում աշխարհաքաղաքական բալանսն ավելի կայուն կլիներ մեզ համար: Մյուս օբյեկտիվ իրողությունն էլ այն է, որ, կապված միջանցք տրամադրելչտրամադրելու հետ, ի դեմս Իրանի, ինչպես նաև Հնդկաստանի, մենք, համապատասխանաբար, մեկ կարևոր բնական դաշնակից ու գործընկեր ենք ձեռքբերում: Այսպիսով, աշխարհաքաղաքական իրողություններն այնպիսին են, որ կան և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ: Կարծում եմ՝ կան հնարավորություններ, որոնք ճիշտ գործադրելու, ճիշտ կամք դրսևորելու պարագայում հնարավոր է առնվազն խուսափել անվտանգային բնույթի ցնցումներից»:

Անդրադառնալով այս պայմաններում սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին՝ նա շեշտեց. «1994 թվականից հետո պարտված Ադրբեջանը հայտարարեց, որ «իր տարածքներն օկուպացվել են, ու հետ են վերցնելու»: Այսօր մենք պարտություն ենք կրել պատերազմում, ունեցել ենք մարդկային, տարածքային կորուստներ, բայց խնդիր չենք դնում: Արդարությունը վերականգնելու խնդիր չենք դնում, իսկ արդարության չափանիշն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Ադրբեջանն ասում է, որ այդ խնդիրը չկա՝ լուծված է: ՀՀ գործող իշխանությունները, թեև վերբալ առումով գուցե հայտարարում են, թե լուծված չէ, բայց երբ ասում են՝ պատրաստ ենք առանց հարցի կարգավորման դեմարկացիա, դելիմիտացիա իրականացնել, այդպիսով ցույց են տալիս, որ, կարծես, համաձայնում են ադրբեջանական այն օրակարգին, ըստ որի, Արցախի հարց այլևս գոյություն չունի: Հետևապես, մոտեցման փոփոխության անհրաժեշտություն կա, այսինքն, դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնել Արցախի հարցի կարգավորման համատեքստում: Ընդհանուր առմամբ, քանի դեռ այսօր թշնամին կուտակումներ է անում այդ նույն սահմանների ուղղությամբ, քանի դեռ այդ ամենը թշնամու կողմից իրականացվում է սպառնալիքի ու շանտաժի համատեքստում, ինչ դեմարկացիայի մասին է խոսքը: Պետք է այսօր վերջ տալ դեմարկացիայի, դելիմիտացիայի խոսույթին, շանտաժին արժանի ձևով պատասխանել: Ու երբ թշնամին կդադարի մեզ հետ շանտաժի լեզվով խոսել, նոր կարելի է վերադառնալ նման հարցերին»:

Վերջում անդրադարձանք երկրում ստեղծված իրավիճակից բխող բողոքի ալիքներին, ակցիաներին, որոնց զուգահեռ որոշ շրջանակների ու անհատների կողմից փորձ է արվում ստվեր գցել, ցեխ շպրտել այդ ամենի վրա: «Ես չեմ ուզում հակադարձել ցեխ շպրտելու գործընթացին, որ արվում է ընդդիմության, հատկապես՝ արտախորհրդարանական, ազգային դաշտում գործող ուժերի նկատմամբ: Սա դատապարտելի է, որովհետև այս ուժերը նման գործընթացների առնչությամբ պետք է հանդես բերեն դիմակայություն, հանրային ընդվզում: Սա անգամ օգտակար է իշխանությունների համար բանակցային դիրքերն ավելի ամուր լինելու տեսանկյունից, այսինքն, որ անհրաժեշտ դեպքում հղում անեն ուժերի դիմակայությանը: Եթե խորությամբ մտածեն այս ամենի մասին՝ նման արտահայտություններ չեն լինի: Եվ խոսքը պետության դիրքերի մասին է, ես չեմ խոսում քաղաքական իշխանության դիրքերի մասին:

Ճիշտ է, տվյալ քաղաքական իշխանությունն իր կամքով, հայացքներով է իրականացնում բանակցությունները, բայց, այդուհանդերձ, հանդես է գալիս պետության անունից: Պետության դիրքերի ուժեղացմանն են ուղղված այս գործողությունները: Երբ պետության ինքնիշխանության, հայրենիքի ամբողջականության առումով կան մարտահրավերներ, պետք է այդ ամենը ճիշտ ձևով հասկանալ, իրական վտանգները տեսնել ու միավորվել դրանց շուրջ: Իսկ այն ուժերը ու անհատները, ովքեր միտումնավոր ցեխ են շպրտում ընդդիմության, արտախորհրդարանական ուժերի վրա, մեր նման ուժերի, անհատների մեջ իրական վտանգ են տեսնում այն առումով, որ կարող ենք բացահայտել իրենց խայտառակ գործունեությունը, արածն ու չարածը: Մինչդեռ իրենք «մեզ կպնելու» լուրջ հիմքեր չունեն: Իսկ մարդկանց մի մասը, ովքեր մոլորությունից ու իշխանական պրոպագանդայի ազդեցության տակ լինելու հանգամանքից ելնելով են դեմ արտահայտվում այս ամենին, ոչինչ, ժամանակը կանցնի ու իրենք ամեն ինչ կհասկանան»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts