Մարտական դիրքի կորուստ, զինծառայողների գերեվարում․ քրգործով կալանավորվել է ևս մեկ անձ
AnalysisՋերմուկի գումարտակի հրամանատարի տեղակալն ու դիրքի դիտորդը կալանավորվել են։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա նշեց, որ նրանք կալանավորվել են Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ-ի մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կային ձերբակալվածներ։ Ըստ հաղորդագրության` Ջերմուկի տեղամասում ադրբեջանական կողմն անակնկալ հարձակվել է ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն «վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ»։
Իսկ արդեն նոյեմբերի 22-ին ձերբակալվել էին զորամասի մեկ պայմանագրային զինծառայող և գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն, վերջինիս մեղադրանք էր առաջադրվել, նա կալանավորվել էր:
Գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը, ըստ հաղորդման, նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում, որտեղ մարտական հերթապահություն են իրականացրել թվով 15 զինծառայողներ:
Շարունակությունը՝ այստեղ