Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ ներկայացնելով Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկումների արդյունքները ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ և վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Պուտինը հավելել է, որ նիստում ինչպես և նախատեսվում էր, մանրամասն խոսելու են մերձավոր գործընկերների և հարևանների հետ հարաբերություններին առնչվող համալիր հարցերի մասին, նկատի է առնվում ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները:
Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նախագահի վարչակազմի փոխղեկավար Դմիտրի Կոզակը:
Ավելին՝ այստեղ