Նոր Զելանդիայում պատգամավորը ծննդաբերական ցավերի ժամանակ նախընտրել է հիվանդանոց գնալ հեծանիվ վարելով (լուսանկարներ)
International newsՆոր Զելանդիայի խորհրդարանի պատգամավորը կիրակի երկունքի ցավերի ժամանակ հեծանիվով է հիվանդանոց է գնացել. տեղ հասնելուց մեկ ժամ հետո նա ծննդաբերել է:
Ինչպես գրում է BBC-ն, խոսքը Ջուլի Անն Գենթերի մասին է:
«Ես, իրոք, չէի ծրագրում հեծանիվով գնալ ծննդաբերելու, բայց դա ի վերջո տեղի ունեցավ», - Facebook-ում պատմել է նորաթուխ մայրիկը:
Կանաչների կուսակցությունից 41-ամյա Գենթերը հեծանվային սպորտի հայտնի և անկեղծ պաշտպան է:
ԱՄՆ-ում ծնված քաղաքական գործիչը ծննդաբերությունից հետո պատմել է, որ իր կծկումներն «այնքան էլ ուժեղ չէին», երբ ինքն ու իր ամուսինը որոշել են հեծանիվ վարել: