Նոր շտամի պատճառով Իսրայելը 2 շաբաթով փակում է երկրի սահմանները
International newsԻսրայելում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովը հաստատել է երկրի սահմանների փակումը բոլոր օտարերկրացիների համար 14 օրով՝ Omicron նոր շտամի բռնկման պատճառով։ Այս մասին ասված է շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին, վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Որոշումները ուժի մեջ կմտնեն կիրակի (նոյեմբերի 28, 2021) կեսգիշերից մինչև երկուշաբթի (նոյեմբերի 29, 2021) և ուժի մեջ կլինեն 14 օր:
Բոլոր օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Իսրայել՝ բացառությամբ հատուկ հանձնաժողովի կողմից հաստատված դեպքերի: General Security (SHABAK)-ը կակտիվացնի բջջային հեռախոսների մոնիտորինգը՝ նոր Omicron շտամով հաստատված վարակվածներին հետևելու, նրանց գտնվելու վայրը որոշելու և վարակների շղթան ընդհատելու համար: Պատվաստված կամ ապաքինված իսրայելցիները Իսրայել ժամանելուն պես պետք է կատարեն ՊՇՌ թեստ, այնուհետև անցնեն տնային մեկուսացման»,- ասված է կառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով հաղորդագրության մեջ։
Չպատվաստվածները յոթ օր կմնան ինքնամեկուսացման մեջ՝ պայմանով, որ կորոնավիրուսի երկրորդ թեստը բացասական լինի։
Ավելին՝ այստեղ