Մեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»
SportՓարիզում տեղի ունեցած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին։ Սա արգենտինացու 7-րդ «Ոսկե գնդակն» է, ինչը բացարձակ ռեկորդ է։
Լավագույն եռյակում են նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որն այս մրցանակաբաշխությունում արժանացավ տարվա լավագույն հարձակվողի մրցանակին, նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։