ՊՍԺ-ն գոլ չխփեց, Մեսին մասնակցեց ամբողջ խաղին
SportՖրանսիայի առաջնության 16-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում մրցեց «Նիցայի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ չխփեցին։ Փարիզյան թիմի մեկնարկային կազմում էր «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որն անցկացրեց ամբողջ հանդիպումից։
Մեկնարկից առաջ Մեսին ցուցադրեց այս շաբաթ ստացած «Ոսկե գնդակը», իսկ ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման տարվա լավագույն դարպասապահի՝ Լեւ Յաշինի անվան մրցանակը։
ՊՍԺ-ն 41 միավորով առաջինն է։ Երկրորդ տեղում ընթացող «Մարսելը» 1։0 հաշվով հաղթեց «Նանտին» եւ 15 խաղից հետո ունի 29 միավոր։ Երրորդ տեղում «Ռենն» է, որը 1։2 հաշվով պարտվեց «Լիլին» եւ ունի 28 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 16-րդ տուր
ՊՍԺ - «Նիցա»՝ 0։0 (տեսանյութ)
«Նանտ» - «Մարսել»՝ 0։1
Ժերսոն, 30
Հեռացում՝ Նիկոլյա Պալուա («Նանտ»), 32, երկրորդ դեղին քարտ
«Ռեն» - «Լիլ»՝ 1։2
Բենժամեն Բուրիգո, 85 - Շեկա, 31, Ռենատու Սանշեշ, 45