Վանաձոր-Դիլիջան ճանապարհը փակ է, Հայաստանի մի մասի ավտոճանապարհներին՝ մերկասառույց
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ կոչվող հատվածը:
Նշվում է, որ քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Լոռու մարզի Թումանյան, Ստեփանավան և Տաշիր քաղաքների ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ավելին՝ այստեղ