Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպի մասին
International newsԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպի մասին, փոխանցում է РИА Новости-ն։
«Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ․․․ադրբեջանական բանակի դիրքերից մեկում մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողը հարձակման է ենթարկվել ծագումով հայի կողմից»,- ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ իբր «տղամարդը փորձել է խլել ադրբեջանցի զինծառայողի զենքը»։
Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Ավելին՝ այստեղ