Ուղղորդում են քաղաքացիներին, մարզպետարանից զանգում, ցուցում տալիս. Համբարձումյանը՝ խախտումների մասին
TVՄասիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Համբարձումյան» դաշինքում վստահ են` քաղաքացիներն ընտրության կգան, ձայն կտան իրենց նախընտրած թեկնածուին, իսկ սոցաջակցությունն ու տարատեսակ ճնշումներն ազդեցություն չեն ունենա: Դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, Մասիս համայնքի գործող ղեկավար Դավիթ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում նշեց` իր կապը, շփումները գյուղական համայնքների հետ միշտ եղել են, ուստի իրեն ճանաչելու հետ կապված խնդիր չի տեսնում:
«Ես քարոզչությունս չեմ կառուցել քաղաքական պայքարի վրա. ներկայացրել եմ` իմ թիմով ինչ ենք անելու, իսկ անելիքները շատ են` ջրի որակի, աղբավայրի, ոռոգման ցանցի, տրանսպորտի հարցերը պիտի լուծենք»,- ասաց նա:
Համբարձումյանի խոսքով` մրցակիցները քարոզչության ընթացքում աշխատել են 90-ականների գործելաոճով. ուղղորդում են քաղաքացիներին, մարզպետարանից զանգում, ցուցում տալիս: