Մահացել է հայ ժողովրդի բարեկամ, ԱՄՆ նախկին սենատոր եւ նախագահի թեկնածու Բոբ Դոուլը
International news99 տարեկանում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր եւ 1996 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածու Բոբ Դոուլը (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլ):
«Ծանր սրտով հայտնում ենք, որ սենատոր Ռոբերտ Ջոզեֆ Դոուլը մահացել է այսօր վաղ առավոտյան քնած վիճակում»,- ասվում է կիրակի օրը քաղաքական գործչի կնոջ՝ Էլիզաբեթ Դոուլի կողմից հիմնադրված բարեգործական կազմակերպության թվիթերյան էջին հրապարակված հաղորդագրության մեջ: Մահվան պատճառների մասին չի հաղորդվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դոուլը 27 տարի՝ 1969-1996 թվականներին, ԱՄՆ Սենատում ներկայացրել է Կանզաս նահանգը, իսկ մինչ այդ ութ տարի եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1996 թվականի նախագահական ընտրություններում նա հանրապետականների թեկնածուն էր, սակայն պարտվեց դեմոկրատ Բիլ Քլինթոնին, ով վերընտրվեց երկրորդ ժամկետով։
Ավելին՝ այստեղ