Ռուսաստանը և Եգիպտոսը զորավարժանքներ են սկսել Միջերկրական ծովում
International newsՄիջերկրական ծովում մեկնարկել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի և Եգիպտոսի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժանքների եռօրյա փուլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սեւծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժինը:
«Ռուսաստանի Սևծովյան նավատորմի (ՍԾՆ) և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) նավերի անձնակազմերը ձեռնամուխ են եղել «Բարեկամության կամուրջ-2021» համատեղ ռազմածովային զորավարժությունների եռօրյա ծովային փուլի անցկացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերի ջոկատի կազմի մեջ մտնում են «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը՝ Կա-27ՊՍ ուղղաթիռով, «Դմիտրի Ռոգաչով» պարեկային նավը և ՍԲ-742 փրկարար քարշիչը: Եգիպտոսի ռազմածովային ուժերի նավերի ջոկատը ներկայացնում են մեկ ֆրեգատը, երկու հետախուզական ռազմանավը և մեկ ապահովման նավը:
Զորավարժանքների ծովային փուլի ընթացքում զինվորական նավաստիներն օգնություն կցուցաբերեն աղետի ենթարկվող նավին, հակահարված կտան վերջրյա միջոցների գրոհներին, զննության գործողություններ կանցկացնեն «կասկածելի նավերի նկատմամբ», նշում Է գերատեսչությունը:
«Բարեկամության կամուրջ» ռուս-եգիպտական զորավարժանքներն անցկացվում են 2015 թվականից, 2020 թվականին այն անցկացվել է Սև ծովի ջրատարածքում: