Հայաստանում COVID-19-ի դեմ իրականացված պատվաստումներն` ըստ սեռի․ ԱՆ
SocietyԱռողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 6-ի դրությամբ կատարվել է 1 352 805 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 835 816, երկրորդ դեղաչափ` 516 989:
Ինչպես նաև հայտնում են, որ 1-ին դեղաչափով պատվաստված անձանցից 45,9%-ը կանայք են, 54,1%-ը՝ տղամարդիկ, իսկ 2-րդ դեղաչափով պատվաստվածների 45,2%-ը կազմում են կանայք, 54,8%-ը՝ տղամարդիկ։