«Արմավիր» ՔԿՀ-ում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են արգելված իրեր
SocietyԴեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կատարել են խուզարկություններ հիմնարկի մասնաշենքերից մեկի խորդանոցներում:
Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Իրականացված գործողությունների արդյունքում երկու խորդանոցներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են 6,55 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, ներարկիչ, ներարկչի 2 ասեղ, ապակյա սրվակ և բամբակ, ինչպես նաև՝ 4 բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, անլար ականջակալ և 54 հատ գործարանային արտադրության խաղաքարտ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: