Yerevan, 20.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մենք միայն 2 ելք ունենք»․ Սամվել Բաբայան

Blog

Սիրելի հայրենակիցներ,

Հայկական պետականության և հայ ժողովրդի հետագա գոյությունն այսօր կախված է երեք խնդիրներից, կախված է այս երեք հարցերում մեր և ձեր ընտրությունից և մեր ընտրությունը պաշտպանելու պատրաստակամությունից։

Այսօր իրական օրակարգում 3 հարց կա, որոնք իսկապես կկանխորոշեն Հայաստանի և Արցախի ճակատագիրը:

1. ՄԱԿ-ի միջազգային մանդատի հաստատումը Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Մինչև ԼՂՀ միջազգային ճանաչումը, որպես անկախ հանրապետություն, ԼՂՀ-ն պետք է լինի մանդատային տարածք՝ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժերի ներկայությամբ, նրանց հստակ ամրագրված լիազորություններով, պարտավորություններով և վերահսկողության մեխանիզմներով (ներառյալ հակամարտության սրում հրահրող կողմի պատասխանատվության ենթարկելը):

2. Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը:

Այս գործընթացը պետք է տեղի ունենա ոչ թե «միջանցքային» ձևաչափով՝ արտատարածքային օգտագործման իրավունքով, ինչպես դա պահանջում է Ադրբեջանը, այլ բացառապես «ճանապարհային» ձևաչափով։ Մեր տարածքով մենք բացում ենք «ճանապարհներ»՝ բեռների և ուղևորների տարանցիկ փոխադրման նկատմամբ, հայկական կողմի բացարձակ վերահսկողությամբ:

3. Հայաստանի պետական սահմանների սահմանագծում և սահմանազատում Ադրբեջանի հետ։

Այս գործընթացը պետք է իրականացվի բացառապես 1920-ական թվականների քարտեզներով` միջազգային իրավական հիմունքներով։

Ամեն անգամ, գիտակցելով պահի լրջությունն ու ճակատագրական լինելը, ես դիմել եմ և՛ իմ ժողովրդին, և՛ Հայաստանի առաջին դեմքերին՝ կեղծ օրակարգերից հրաժարվելու պահանջով: Առաջարկել եմ միավորվել իրական սպառնալիքների դեմ և ձեռնարկել բոլոր միջոցները՝ բանակը հզորացնելու, մեր հայրենիքն ու սահմանները պաշտպանելու համար։ Բայց ամեն անգամ ես բախվել եմ իշխանությունների խլությանն ու իմ ժողովրդի անհիմն անհոգությանը։ Ժամանակ անց, այդ թվում՝ 44-օրյա պատերազմից հետո, շատերը վերջապես հասկացան, որ ես թմբկահարում էի սահմանների անպաշտպան լինելու և բանակի անպատրաստ լինելու մասին՝ ոչ թե անձնական շահերից ելնելով՝ պաշտոններ կորզելու նպատակով, այլ մեր որդիներին պաշտպանելու և նրանց հերթական պատերազմի մսաղացից հեռու պահելու համար։

Ավելի քան քսան տարի ես խոսել եմ Արցախի մանդատային կառավարման և խաղաղապահ ուժերի ներկայության անհրաժեշտության մասին, որոնք իրենց իսկ ներկայությամբ, թույլ չէին տա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական ագրեսիա։

Մեկ անգամ չէ, որ ստիպված էի բացատրել, որ Ադրբեջանը, տասնյակ միլիարդավոր դոլարների սպառազինություն և մարտական տեխնիկա գնելով, պատրաստվում է լուրջ պատերազմի, և մենք միայն 2 ելք ունենք, կամ նույնպես զինվել, որպեսզի համարժեք պատասխան տանք ագրեսիայի դեպքում, կամ եթե չենք ամրապնդում բանակը, ապա գոնե հրավիրենք միջազգային խաղաղապահ առաքելություններ, որոնք ի զորու են պաշտպանել Արցախը պատերազմից։

Ոչ ոք այն ժամանակ չցանկացավ խորամուխ լինել այս ամենի մեջ, ինչ ես ասում եմ․ ավելին՝ ինձ մեղադրում էին գրեթե դավաճանության մեջ։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ յուրաքանչյուրն իր մաշկի վրա զգաց իմ խոսքերի ճշմարտացիությունը, վերջապես բոլորին հասկանալի դարձավ մանդատային ներկայության էությունը և բոլորն արդեն ընդունում են, որ ես ճիշտ էի։

Ցավալիորեն այսօր նույն բանն է տեղի ունենում։ Իմ հարցազրույցներից մեջբերումներ են անում, իմ հարցազրույցներից հատվածներ են ակտիվորեն տարածում, ընդ որում՝ հաճախ դա անում են անհասկանալի ծագման կասկածելի ռեսուրսները, ինձ մեկնաբանում են տարատեսակ «փորձագետները»՝ փորձելով միաբերան բացահայտել իմ հայտարարությունների շարժառիթները, բայց բուն էությունը անտեսվում է։

Նույնիսկ լրագրողները, ովքեր գործունեության բերումով պարտավոր են խորամուխ լինել հիմնարար հարցերի ու առաջարկվող լուծումների մեջ, ծառերի ետևում անտառներ չեն տեսնում, հորինված սենսացիաների հետևից ընկնելով կորցնում են գլխավորը․ ես չեմ ուզում ո՛չ պաշտոններ, ո՛չ կոչումներ, չեմ ընկնում էժանագին փառքի կամ վարկանիշի հետևից, ինձ այդ ամենը վաղուց պետք չէ։ Միակ բանը, ինչին ձգտել եմ և որի համար միշտ պայքարել եմ՝ իմ հայրենիքի և իմ ժողովրդի հզորացումն է։

Ուստի այսօր, հերթական անգամ, բոլորիս համար վճռորոշ այս պահին դիմում եմ բոլոր հայերին՝ իշխանավորներին, կուսակցություններին, քաղաքական ուժերին, լրագրողներին և հասարակ ժողովրդին։

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, վերջապես հրաժարվեք մտացածին օրակարգերից և միավորվեք իրական խնդիրների շուրջ՝ ընդդեմ համընդհանուր սպառնալիքների։

Այսօր, իրապես, վերը նշված երեք հարցերից է կախված համայն հայության ճակատագիրը։ Եկեք հրաժարվենք քաղաքական մանր տարաձայնություններից ու ժողովրդին արհեստականորեն տարանջատող ամբիցիաներից և միավորվենք արտաքին թշնամու դեմ՝ ով ի տարբերություն մեզ, զգալիորեն հզորացել է և՛ տնտետասական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ոլորտներում։ Եկե՛ք միաբանվենք որպես միասնական ուժ, ստեղծենք փոխգործակցության հարթակ՝ արդի մարտահրավերները և լուծումները քննարկելու համար, և լսենք միմյանց՝ առանց սևերի ու սպիտակների բաժանվելու, առանց պիտակների ու նախապաշարմունքների։

Հենց այդ մասին եմ խոսել իմ վերջին հարցազրույցներում։ Հենց այդ որոշումներն են, որոնք փորձում էի տեղ հասցնել, որպեսզի բոլորը հասկանան, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը մեզ փակուղի չի մտցրել, հայկական կողմի համար շահավետ լուծումներ կան, և այն ամենը, ինչը հիմա պետք է՝ միավորվել ու պնդել մերը։ Իշխանությունը պետք է լսի մեր ռացիոնալ առաջարկները և հաշվի առնի դրանք։

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք։ Եվ այն արդարացումները, որ մենք չենք սխալ գործողները, որ ոչինչ չենք կարող փոխել, որ մեզանից ոչինչ կախված չէ, այլևս չի աշխատի։ Մենք բոլորս միասին պատասխանատու ենք այս երեք հարցերի հանգուցալուծման համար։ Մենք բոլորս միասին պատասխանատու ենք Հայաստանի և Արցախի ներկայի ու ապագայի համար։
Եվ ժամանակն է, որ խոսքերը գործողություններ դառնան․

Ես պատրաստ եմ բոլորի հետ քննարկել մեր առաջարկներն ու լուծումները նշված երեք հարցերի շուրջ՝ մանրամասն հիմնավորումներով։ Պատրաստ եմ նաև լսել բոլոր առաջարկները, մասնակցել ցանկացած ձևաչափի հանդիպումներին ու քննարկումներին, և կոչ եմ անում յուրաքանչյուրիս պատասխանատվություն ստանձնել մեր հայրենիքի ճակատագրի համար ու հայ ժողովրդի պատմության նոր էջ սկսել՝ այս երեք հարցերի շուրջ հաղթանակով:

Սամվել Բաբայան

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia