Սինգապուրի ամենահայտնի փողոցը՝ Ochard Road-ը, Ամանորից առաջ առանձնահատուկ գեղեցիկ տեսք է ունենում: Ամեն տարի՝ տոներից առաջ, փողոցի բոլոր խանութների, շոփինգ կենտրոնների մուտքերը զարդարվում են՝ գնորդների ուշադրությունը գրավելու համար: Այս տարին նույնպես բացառություն չէ. փողոցի բոլոր ծառերը, սյուները և շինությունները զարդարված են վառ գույներով: