Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Նպատակը Հայաստանում տարածված գյուրզայի ենթատեսակի թույնի դեմ հակաթույնի ստացումն է». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Քիշմիրյանը ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող է: «Այստեղ զբաղվում ենք Հայաստանում տարածված թունավոր օձերի թույներով, դրանց ակտիվ բաղադրամասերի ուսումնասիրությամբ: Սկզբնական շրջանում ուսումնասիրում էինք, թե ինչպես են այդ բաղադրամասերն ազդում տարբեր հիվանդությունների կենդանական մոդելների վրա, դրանց հնարավոր թերապևտիկ դերը, ինչպես են ազդում թույների բաղադրամասերը կենսաբանական թաղանթների վրա: 2018 թ.ից տիկին Այվազյանի ղեկավարությամբ (Նաիրա Այվազյանը Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչն էխմբ.) ստանում ենք հակաթույն՝ գյուրզայի՝ Հայաստանում տարածված ենթատեսակի թույնի դեմ: Հայաստանում տարածված է գյուրզայի «Macrovipera lebetina obtusa» ենթատեսակը, որն իր բաղադրամասային կազմով զգալիորեն տարբերվում է այլ ենթատեսակներից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Քիշմիրյանը:

Նշում է՝ Հայաստանում հակաթույնի հետ կապված խնդիր կա: «Հայաստանում առկա է Ուզբեկստանի արտադրության հակաթույն, այն գնում է մասնավոր ընկերությունը, ումից էլ ձեռք են բերում բուժհաստատությունները: Բավականին ծանր իմունոլոգիական պրոդուկտ է, քանի որ երեք օձի թույնի դեմ է, այսինքն՝ մեր օրգանիզմ տարբեր հակաթույներ են մտնում դա ներարկելու ժամանակ: Այն լրիվ այլ ենթատեսակի դեմ է, Հայաստանում այդ ենթատեսակը չկա: Կասկածներ ունեինք, որ արդյունավետությունը բավականին ցածր է: Հակաթույնի մեկ ամպուլան դեղատանն արժի մոտ 120 հազար դրամ, իսկ մեկ խայթոցի ժամանակ հնարավոր է օգտագործվի հակաթույնի մի քանի չափաբաժին: Այսպիսով՝ նախաձեռնեցինք մեզ մոտ տարածված գյուրզայի ենթատեսակի դեմ հակաթույնի ստացումը: Հակաթույնը նոր գյուտ չէ, 19-րդ դարի վերջերից դրանք մշակվում են: Կենդանական ծագման են, այսինքն՝ կենդանիներին քիչ-քիչ քանակություններով թույն են ներարկում, նրա իմունային համակարգը խթանվում է, և այն արտադրում է հակամարմիններ՝ հակաթույնի առանձին բաղադրամասերի դեմ: Մեր փորձերը սկսեցինք ճագարներից: Կենդանուն իմունիզացնում ենք, սպասում, որ հակամարմիններ արտադրվեն, այնուհետև վերցնում ենք արյունը, անջատում և մաքրում ենք հակամարմինները, որը հակաթույնի նախատիպ է: Հետո արդեն ստուգվում է դրա արդյունավետությունը կենդանիների վրա: Իրականացրեցինք փորձեր, որոնք բավականին արդյունավետ էին»,-նշում է մեր զրուցակիցը:

Ի դեպ, գնել են խոյ, խնամել նրան և իրականացրել իրենց փորձերը: «Ստացված արտադրանքի նախատիպը շատ ավելի լավն էր, քան ճագարի դեպքում, սկսեցինք դրա արդյունավետության փորձարկումները մկների և առնետների վրա, ինչպես նաև ուզբեկական հակաթույնի արդյունավետության գնահատումը: Մեր մտահոգությունները ճիշտ էին այն առումով, որ ուզբեկական հակաթույնի ազդեցությունը բավականին քիչ է: Մինչ օրս լաբորատոր պայմաններում անընդհատ փորձարկումներ ենք իրականացնում: Ամռանը ստացա դրամաշնորհ գիտական սարքերի ձեռքբերման նպատակով, ներառված էին նաև լաբորատորիայի երիտասարդ ասպիրանտներ, գիտաշխատողներ: Դրամաշնորհն ուղղված էր սարքավորումներ ձեռք բերելուն, որոնք հակաթույնի ստացումը, որակական գնահատումն ավելի հեշտ կդարձնեն: Այս տարի արդեն թեմատիկ ֆինանսավորման շրջանակում տիկին Այվազյանը շահեց բավականին խոշոր դրամաշնորհ Գիտության պետական կոմիտեից՝ ուղղված հակաթույնի մշակմանը և ստացմանը: Առաջիկա մեր պլաններից է ձիերի ձեռքբերումը՝ հակաթույնի նախատիպի ստացումը նրանց օգնությամբ իրականացնելու համար»,-ասում է Քիշմիրյանը՝ ընդգծելով, որ արդյունքներն արդեն իսկ բավականին լավն են, մրցակցում են միջազգային որոշ հակաթույների նախատիպերի հետ: Արդյունքները տպագրված են միջազգային հեղինակավոր ամսագրերում:

«Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայում տարբեր խմբեր են գործում, զբաղվում եմ նաև այլ թույներին վերաբերող հետազոտություններով, բայց իմ և տիկին Այվազյանի գործունեության հիմնական ուղղություններից մեկը գյուրզայի՝ Հայաստանում տարածված ենթատեսակի թույնի դեմ հակաթույնի ստացումն է: Փորձերը ցույց են տալիս, որ մեր ստացած հակաթույնի նախատիպն արդյունավետ է նաև մեկ այլ տեսակի հայկական իժի թույնի, դրա բաղադրամասերի դեմ: Այսինքն՝ հայկական իժի խայթոցի դեմ այն նույնպես կարող է արդյունավետ լինել: Հայաստանում տարածված թունավոր օձերն իժեր են, դրանց ընդամենը չորս տեսակ կա Հայաստանում: Բացի գյուրզայի այս ենթատեսակից, մնացած երեքը գրանցված են Կարմիր գրքում, դրանց հանդիպելը կամ դրանց խայթոցի հավանականությունը գրեթե զրոյական է: Բայց գյուրզայի այդ ենթատեսակն ամենուր է, տարածված է ամբողջ Հայաստանում և վտանգ է ներկայացնում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Զրույցի վերջում անդրադառնում ենք ոլորտային խնդիրներին: «Հայաստանում բավականին վատ վիճակում են ենթակառուցվածքները՝ լաբորատոր սարքերը, կահավորանքը և այլն: Տարբեր դրամաշնորհների շնորհիվ մեր լաբորատորիան բավականին բարվոք տեսք ունի, կահավորված է, սարքավորումներն առկա են: Բայց պետք է նշել, որ Հայաստանի շատ ինստիտուտների պարագայում վիճակը ցավալի է՝ կահավորման, նյութերի, գործիքների և մնացած առումներով: Եթե հայտ ես ներկայացնում դրամաշնորհի համար, պետք է ինչոր հիմք ունենաս՝ գործիքների ու նյութերի տեսքով, դրամաշնորհով դիմում ես փոքր աջակցություն ստանալու համար: Օրինակ՝ դրամաշնորհի համար դիմող անձը կամ գիտական խումբն ասում է՝ իրականացնում ենք հետազոտություններ, այս և այս սարքերն ու նյութերն ունենք, ձեր աջակցությամբ էլ մեզ անհրաժեշտ սարքը կամ նյութը ձեռք կբերենք, որպեսզի մեր հետազոտություններն ամբողջական դառնան: Շատերը նաև անհրաժեշտ բազայի բացակայության պատճառով չեն կարողանում դիմել դրամաշնորհների ստացման համար: Միևնույն ժամանակ գիտական շատ ինստիտուտներ տարբեր դրամաշնորհների միջոցով բազա են ստեղծում, հետո կարողանում դիմել այլ գրանտների և շահել դրանք: Ավաղ, շատ տեղերում վիճակը ցավալի է, քանի որ այդ բազան չկա: Մյուս կողմից բավականին ցածր է պետական աշխատավարձը»,-եզրափակում է Արսեն Քիշմիրյանը:  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift