Ողբերգական դեպք Լիբանանի փախստականների ճամբարում․ կան զոհեր
International newsԼիբանանի հարավային Տիր քաղաքում գտնվող պաղեստինցի փախստականների Բուրջ-էշ-Շիմալի ճամբարում պայթյունների շարք է որոտացել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությանը։
Զոհերի հստակ թիվ չի նշվում, սակայն անվտանգության ծառայության պաշտոնյան անանունության պայմանով հայտնել է, որ պայթյունները կարող են 12 մարդու կյանք խլած լինել։
Նախնական տվյալներով՝ դիզելային վառելիքով կցորդիչի բռնկումից հետո հրդեհը տարածվել է դեպի մզկիթ, որտեղ, տեղի բնակիչների խոսքերով՝ պահվել է ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորման զենքը։ Դա էլ դարձել է պայթյունների պատճառ։
Լիբանանում բնակվում են տասնյակ հազարավոր պաղեստինցի փախստականներ, այդ թվում՝ 12 հատուկ ճամբարներում։ Բուրջ-էշ-Շիմալի ճամբարը ստեղծվել է 1955 թվականին։
Ավելին՝ այստեղ