Պելեն հոսպիտալացվելուց հետո դիմել է երկրպագուներին
SportՖուտբոլի արքա Պելեն օրերս հերթական անգամ առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր։ Հոսպիտալացվելուց հետո երեկ նա առաջին անգամ դիմել է երկրպագուներին․
«Ընկերներ, դուք գիտեք, որ սեպտեմբերի 30-ին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ես անցնում էի քիմիաթերապիայի կուրսեր։ Այժմ ես գտնվում եմ Ալբերտ Էնշտեյնի անվան հիվանդանոցում և ընդունում եմ 2021 թվականի վերջին կուրսը։
Ես ցանկանում էի այս ամենով կիսվել ձեզ հետ։ Ամեն դեպքում, յուրաքանչյուր փոքր հաղթանակ առիթ է՝ այն տոնելու։ Իմ առողջության հետ կապված մի անհանգստացեք, մի քանի օր անց դուրս կգրվեմ հիվանդանոցից և կպատրաստվեմ տոներին»,- գրել է Պելեն իր instagram-յան էջում։