Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 133 նոր դեպք
SocietyՀայաստանում դեկտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 133 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 538-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 7802 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1476 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9278-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 560 է, ընդհանուր առողջացածներինը՝ 325 394, փաստացի բուժվողներինը՝ 7866 (մեկ օրում նվազել է 443-ով): Մեկ օրում արվել է 7135 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 447 762 թեստ: