Yerevan, 09.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխատանքային այցով Վրաստանում էր գտնվում ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը

Society

Դեկտեմբերի 8-ից 10-ը աշխատանքային այցով Վրաստանում էր գտնվում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նույն օրը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Նրանք ծաղկեպսակ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Հանդիպման ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ողջունելով Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը՝ ներկայացրեց Վրաստանի ներքին գործերի նախարարության վերջին տարիների բարեփոխումները՝ կարեւորելով երկու երկրների ոստիկանությունների համագործակցության արդյունավետ զարգացումը։

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջերմ ընդունելության համար։ Բարձր գնահատելով Վրաստանի ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության արդեն իսկ ձեւավորված համագործակցությունը՝ նա նշեց, որ այն արդյունավետ զարգանում է օպերատիվ ծառայողական գործունեության բոլոր ուղղություններով, ամենօրյա աշխատանք է տարվում անձանց հետախուզման, հայտնաբերման ու հանձնման ուղղությամբ, եւ համոզմունք հայտնեց, որ այս հանդիպումը նոր փուլ կհանդիսանա բարիդրացիական հարաբերություններում։

Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետ. ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն այցելեց Վրաստանի Պարեկային ոստիկանության վարչություն, որտեղ մանրամասն ներկայացվեցին պարեկային ոստիկանության գործառույթները եւ խնդիրները, կառուցվածքը, պարեկային ոստիկանության կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ ՀՀ ոստիկանության պետը ծանոթացավ Վրաստանի Պարեկային ոստիկանության ծառայության շենքային պայմաններին, ծառայության ընթացքում օգտագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական հագեցվածությանը, ինչպես և պարեկային տեսուչների համազգեստին եւ հատուկ սարքավորումներին։

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը այցելեց Սպասարկման գործակալություն, ծանոթացավ տրանսպորտային միջոցների հաշվառման եւ գրանցման, ինչպես և համարանիշերի տրամադրման գործընթացին։ Ոստիկանության պետին ներկայացվեց վարորդական իրավունքի համար քննությունների հանձնման պրակտիկ գործընթացը։

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հյուրընկալվեց նաեւ Վրաստանի օպերատիվ կառավարման 112 կենտրոնում։ Ներկայացվեց կենտրոնի աշխատանքը, ահազանգերի ընդունման, համակարգման, հաշվառման և ուղղորդման գործընթացը։

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելեց նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության Ակադեմիա, ծանոթացավ պարեկների պատրաստման եւ վերապատրաստման, ուսումնական ծրագրերին եւ պլաններին։ Ցուցադրվեցին ընտանեկան բռնության զոհերին աջակցելու, հանցագործներին վնասազերծելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների պրակտիկ գործողությունների գործնական վարժություններ։

Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը Երեւան հրավիրեց Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին՝ օպերատիվ ծառայողական գործունեության տարբեր ուղղություններով փոխգործակցության հետագա հարցերը առարկայական քննարկելու համար։

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank