Լարվածությունից խուսափելու միակ միջոցը դեմարկացիայի գործընթացը սկսելն է. Ադրբեջանի ԱԳ նախարար
International newsԼարվածությունից խուսափելու միակ միջոցը դեմարկացիայի գործընթացը սկսելն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հաղորդում է vesti.az-ը:
Նրա խոսքով՝ առ այսօր Հայաստանը դա թույլ չի տվել տարբեր պատճառաբանություններով:
«Չնայած կառուցողական բանակցություններին, որոնք նախաձեռնել է Ադրբեջանը, մենք չենք տեսնում դա հակառակ կողմից»,-հայտարարել է Բայրամովը՝ մեղադրելով Հայաստանին սահմանին սադրանքների մեջ ու նշելով, որ «դա կունենա շատ լուրջ հետեւանքներ»: