Կորոնավիրուսային իրավիճակը՝ Հայաստանում
SocietyՀայաստանում դեկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 161 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 765-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 7845 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Դեկտեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1480 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9325-ի:
Ավելին՝ այստեղ