ՀՀ-ում երկրաշարժ է գրանցվել
SocietyԴեկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 15:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Շարունակությունը՝ այստեղ