Խուժանապետություն է ՀՀ-ում. բոլորդ դուրս եկեք փողոցներ կաթվածահար անելու ամեն բան. Սրապիոնյան
SocietyՀայաստանը այսօր աշխարհի ամենաբռնատիրական երկիրն է. ենթարկվում են ինչ-որ էակի կամքին, որի ծագումնաբանությունը հայտնի չէ այստեղ ներկաներից շատ շատերին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԲԴԽ-ի դիմաց ասաց բողոքի ակցիա իրականացնող ԵՊՀ դոցենտ, բանասեր Սերժ Սրապիոնյանը:
Վերջինս այն կարծիքին է, որ այս երկիրը գնում է կործանման: Ըստ նրա՝ կաշառակերությունը, կոռուպցիան, ստախոսությունը, մանիպուլյացիան երբեք որևէ երկրում այսպիսի աստիճանի չեն հասել.
«Մեզ տանում են կործանման: Բոլոր նրանք, ովքեր շարունակում են իրենց կանանց ծոցում պառկած մնալ և դուրս չեն գալիս իրենց ապագան փրկելու, ապա իրենց ապագան էլ չկա, վերջանում է այդ ապագան: Մենք ապրում ենք, հավանաբար, պատմության ամենամռայլ էջը, բոլոր առումներով՝ ոստիկանապետություն, բռնապետություն, խուժանապետություն, ամեն ինչ կարելի է ասել այս պետությանը, բացի ժողովրդավարությունից»,- նշեց նա՝ կոչ անելով բոլորին, որ լցվեն փողոցները՝ կաթվածահար անելու ամեն բան և իշխանությանը հեռացնելու: