Չինաստանը հայտնել է՝ երբ կիրականացնի «լուսնային» հրթիռի արձակումը
International newsՉինաստանը պատրաստվում է 2026 թվականին իրականացնել հրթիռի առաջին արձակումը, որը կարող է օգտագործվել մինչև 2030 թվականը տիեզերագնացներին Լուսին հասցնելու համար:
Ինչպես հաղորդում է SpaceNews-ը, հաղորդվում է, որ նոր հրթիռակիրը կզինվի շարժիչներով, որոնք աշխատում են կերոսինով և հեղուկ թթվածնով: Պարբերականը գրում է, որ Չինաստանում հույս ունեն հարաբերականորեն արագացնել հրթիռի մշակումը:
SpaceNews-ի տեղեկություններով՝ նոր հրթիռը հիմնված կլինի Long March 5 ծանր հրթիռակրի տեխնոլոգիաների վրա և թույլ կտա Չինաստանին ավելի արագ հասնել Լուսին, քան ստեղծվող Long March 9 գերծանր հրթիռը: Ակնկալվում է, որ նոր հրթիռակիրը կարող է մինչև 27 տոննա ուղեբեռ հասցնել լուսնային ուղեծիր: Դրա բարձրությունը հասնում է 90 մետրի: