Հունվարի 1-ից ջրի սակագինը կփոխվի
SocietyArmLur.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչ փոփոխություններ են լինելու 2022 թվականի հունվարի 1-ից:
2022 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի նոր սակագին կգործի.
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները:
2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ:
Նախորդ՝ ՀՀ-ն կդադարի օգտվել Եվրամիության GSP+ ռեժիմից. նոր փոփոխություն հունվարի 1-ից, նյութը՝ այստեղ
Փոփոխություններ հունվարի 1-ից. որ գործարքները պետք է լինեն միայն անկանխիկ, նյութը՝ այստեղ
Ն.Հ.