Ռուսաստանը Մոսկվա-Վարանդա (Ֆիզուլի) չվերթ է բացում
International newsՕդային տրանսպորտի «Ռոսավիացիա» դաշնային գործակալությունը երեք ավիաընկերությունների Ռուսաստանի տարբեր քաղաքներից Ադրբեջան 7 չվերթ իրականացնելու թույլտվություն է տվել։ Ինչպես հայտնում է Report-ը, հղում անելով «Ռոսավիացիա»-ի հաղորդագրությանը, Ադրբեջան թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստացել են «Ազուր Էյր», «Հյուսիսային քամի» եւ «ԻրԱերո» ավիաընկերությունները, տեղեկացնում է news.am-ը։
«Ռոսավիացիա»-ի որոշմամբ՝ «ԻրԱերո» ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ Մոսկվա-Ֆիզուլի (Վարանդա) եւ Մոսկվա-Զաքաթալա չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել։
Նշենք, որ ավելի վաղ ռուսներն ակնարկներ էին անում իրենց գործակալական ցանցերով, թե իբր գործարկելու են Ստեփանակերտի օդանավակայանը։ Վարանդայի օդանավակայանը կառուցվել եւ գործարկվել է ՌԴ թույլտվությամբ ու առաջնորդությամբ։