Հայիթիում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 90-ի
International newsՀայիթիի հյուսիսում՝ Կապ-Այիթյեն քաղաքում, վառելիքի ավտոցիստեռնի պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 90-ի։ Այս մասին երկուշաբթի հայտնել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցչին։
Ավելի վաղ հաղորդվել էր պայթյունի հետեւանքով 75 զոհվածների մասին: Ինչպես ճշտում է գործակալությունը, տուժածների մի մասը մինչ այժմ գտնվում է ծանր վիճակում:
Նախնական տվյալներով՝ ավտոցիստեռնը շրջվել է ճանապարհի վրա տեղական ժամանակով կեսգիշերին (Երեւանի ժամանակով ժամը 07:00-ի սահմաններում) դեկտեմբերի 14-ին: Անցորդները օգտվել են այդ հնարավորությունից, որպեսզի լիցքավորեն սեփական վառելիքի բաքերը։
Շարունակոթյունը՝ այստեղ