Տիկին Ռիման ոչ միայն մարմնավորում էր հայ կնոջ կերպարը, այլև օժտված էր լայնախոհությամբ. Վազգեն Մանուկյան
SocietyՎազգեն Մանուկյանը ցավակցական հեռագիր է հղել Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ։
«Մեծ ցավով տեղեկացա Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին։
Տիկին Ռիման ոչ միայն մարմնավորում էր հայ կնոջ կերպարը՝ որպես երկրին, ժողովրդին, ընտանիքին նվիրված առաքինի կին, այլ նաև օժտված էր լայնախոհությամբ, խնդիրներն ու երևույթներն իրեն հատուկ իմաստնությամբ վերլուծելու ձիրքով, և նրա հետ յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր զրույց մեծ հիացմունք էր պատճառում։
Խորապես ցավակցում եմ Դեմիրճյանների ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,֊նշված է հեռագրում։