Մահացել է բոտոքսի հեղինակ Ալան Սքոթը
International newsԱմերիկացի ակնաբույժ Ալան Սքոթը, որը բժշկական օգտագործման համար մշակել է բոտոքսը, մահացել է 89 տարեկան հասակում, գրում է Washington Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ Սքոթը մահացել է դեկտեմբերի 16-ին՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հիվանդանոցներից մեկում։
Բոտուլինումի տոքսինը մշակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ որպես կենսաբանական զենք, որն առաջացնում է մկանային կաթված և մահ։ Հետագայում գիտնականները եկել են այն եզրակացության, որ այն պիտանի չէ պատերազմ վարելու համար, և Սքոթին են փոխանցել թույնի նմուշները։ Ակնաբույժը դրա հիման վրա մշակել է «Բոտոքս» անունով հայտնի դեղամիջոցը, որն ի սկզբանե օգտագործել է բժշկական նպատակներով, մասնավորապես՝ ստրաբիզմի բուժման համար։ Միայն ավելի ուշ բոտոքսը սկսել է կիրառվել կոսմետոլոգիայում՝ կնճիռները հարթեցնելու համար, և ինքը՝ Սքոթը, «անսահմանորեն զարմացել է»։
ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը պաշտոնապես հաստատել է բոտոքսը կոսմետիկ օգտագործման համար 2002 թվականին: