Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի հետևաքնով մոտ150 մարդ է տուժել
International newsԱռնվազն 150 մարդ է վիրավորվել 4,6 մագիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո, որը տեղի է ունեցել երեքշաբթի Հայիթիի հարավում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ բոլոր տուժածները հիվանդանոցում են գտնվում: Զոհերի մասին հաղորդում չի ստացվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գրանդ-Անս դեպարտամենտում, որտեղ բնակվում է ավելի քան 400 000 մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորությամբ:
Ավելին՝ այստեղ