Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
SocietyԱրցախի Հանրապետությունում դեկտեմբերի 23-ին կատարվել է 317 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 70 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 35-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 1 մահվան դեպք. 62-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի վնասում, սուր շնչական անբավարարություն, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31573 քաղաքացու հետազոտություն, որից 4731-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։