Գառնիկ Իսագուլյանը կալանավայրից ուղերձ է հղել ՀՀ վարչապետին, դատախազին, դատավորին (տեսանյութ)
TVԿալանքի տակ գտնվող «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն իր փաստաբան Աննա Ծառուկյանի միջոցով ուղերձ է հղել, որն ուղղված է ՀՀ վարչապետին, գլխավոր դատախազին և իրեն կալանավորելու որոշում կայացրած դատավորին։
Աննա Ծառուկյանը նշեց, որ ուղերձը կխմբագրի և առաջիկայում կհանրայնացնի.
«Մեկ ստեղծագործություն նվիրել է այն դատավորին, որն իրեն պատժեց։ Առանձին ուղերձ էլ հղել է ՀՀ գլխավոր դատախազին, վարչապետին։ Գառնիկ Իսագուլյանը մարտական է տրամադրված։ Նա անգամ անգլերեն է սկսել պարապել։ Ես լավ գիտեմ՝ նրան լռեցնել հնարավոր չէ»,- ասել է Ա. Ծառուկյանը։