Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անսկզբունք անհայրենիքի իշխանության հետևանքները

Analysis

Իր իշխանության երեք ու կես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ ինքն անձամբ և իր իշխանությունը չունեն կարմիր գծեր ո՛չ ներքին կյանքում, ո՛չ արտաքին քաղաքական հարաբերություններում։ Նա սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար պատրաստ է անցնել ցանկացած կարմիր գծի վրայով, պղծել ցանկացած սրբություն՝ կլինի դա պետության անցյալ, զոհվածի հիշատակ թե գերեվարված զինվոր։ Նույն կերպ նա պատրաստ է ոչնչացնելու իր քաղաքական հակառակորդներին։

Անցնող տարիների ընթացքում բոլորս համոզվեցինք, որ Փաշինյանն իրավիճակի, օրվա, գուցե նույնիսկ ակնթարթի մարդ է, նա իր վարքագիծը կառուցում է բացառապես կոնյունկտուրային շահերով՝ ինչպես թելադրում է ստեղծված իրադրությունը։ Բայց դժբախտությունն այն է, որ այդ կոնյունկտուրայնությունն ինքնաբերաբար պրոյեկտվում է նաև պետության վարքագծի վրա. Հայաստանն իրականացնում է խիստ կոնյունկտուրային, իրավիճակային արտաքին քաղաքականություն՝ ինչն ուղղակի զավեշտալի է։

Ընդհանուր այս խառնիճաղանջության խորքային պատճառն այն է, որ Նիկոլն ու նրա իշխանությունը չունեն որևէ արժեքային հենք, չեն դավանում որևէ գաղափարախոսության ու չեն կրում որևէ սկզբունք։ Արժեքների բացակայությունը, անգաղափարախոսությունն ու անսկզբունքայնությունն են փաշինյանական իշխանության  հիմնական բնութագրիչները։ Ի դեպ, սա այն եզակի հարցերից է, որում Նիկոլը համեմատաբար ազնիվ է գտնվել ու մինչև իշխանության գալը խոստովանել է, որ չի դավանում որևէ «իզմ»-ի։

Ճիշտ է՝ նա այն ժամանակ չի ասել, բայց հասկացրել է, որ չի դավանում նաև որևէ արժեքի կամ սկզբունքի։ Իսկ դա վտանգավոր հակաֆենոմեն է, հատկապես, երբ դրա կրողը գտնվում է իշխանության ղեկին, որովհետև երբ մեկին առաջ են մղում ոչ թե արժեքներն ու սկզբունքները, այլ բացառապես շահերը, նա կարող է հանուն շահերի ոչնչացնել ցանկացած արժեք ու սկզբունք, առանց որի հասարակությունն ու պետությունը չեն կարող գոյություն ունենալ։

Հիմա վերը նշվածի ուղղակի արտացոլումը մենք տեսնում ենք ՀՀ պարագայում։ Հանուն սեփական շահերի՝ նա ոչնչացրել է այն հիմնական արժեքները, որոնք ընկած էին Հայաստանի նորանկախ պետության հիմքում՝ Արցախ, հաղթանակներ, ազգային արժանապատվություն ու հպարտություն, միջազգային հարաբերություններում երկրի սուբյեկտայնություն։ Բոլոր այս և էլի շատ ու շատ արժեքներ Փաշինյանն ուղղակի հօդս է ցնդեցրել՝ հանուն նրա, որ մեկ ժամ ավել մնա իշխանության ղեկին։ Իշխանությունը նրա համար դարձել է հիվանդություն, մոլուցք, և նա Հայաստանի հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես կամայական մոլագարը սեփական շեղված նպատակներին հասնելու համար։

Կա բացարձակ ճշմարտություն. քաղաքական և պետական գործիչները, ի թիվս այլ հատկանիշների, տարբերվում են նաև արժեքների ու սկզբունքների առկայությամբ կամ բացակայությամբ։ Եթե քաղաքական գործչի համար անարժեքությունն ու անսկզբունքայնությունը խիստ վերապահումներով կարող է ընդունելի համարվել, ապա պետական գործչի պարագայում դա ուղղակի հակացուցված է։ Նիկոլ Փաշինյանը, ահա, լինելով անարժեք ու անսկզբունքային քաղաքական գործիչ և գուցե դրա հաշվին հաջողության հասնելով Հայաստանի խեղված քաղաքական համակարգում, ոչ միայն չդարձավ պետական գործիչ, այլև վերածվեց հակապետական վաչկատունի, ով հասցնում է կործանել այն ամենայնը, ինչը նրան հասանելի է լինում սեփական հավակնությունների բավարարման ճանապարհին։

Արմեն Հովասափյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts