ԱՀԿ-ից հայտնել են՝ ինչ պայմաններ են անհրաժեշտ կորոնավիրուսի համավարակի ավարտի համար
International newsԿորոնավիրուսի համավարակը կավարտվի, երբ աշխարհում պատվաստվի բնակչության 70 տոկոսը, և դեղամիջոցներ ստեղծվեն հիվանդացածների բուժման համար: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլուգեն:
«Համավարակը կավարտվի, երբ մենք կկարողանանք արդյունավետ և անվտանգ հակավիրուսային դեղամիջոցներ մշակել «Քովիդ-19»-ով հիվանդացածներին բուժելու համար»,- կարծիք է հայտնել Կլյուգեն:
Նա անդրադարձել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի ձևակերպման ընթացքին՝ նշելով, որ այն շուտով ավարտին կմոտենա:
Մասնագետի խոսքով՝ ռուսական պատվաստանյութի հաստատումը քաղաքական գործընթաց չէ. այժմ կարևոր է աշխարհում հնարավորինս շատ մարդու պատվաստել՝ համավարակը կանգնեցնելու համար: