Լուկաշենկոն ճանաչվել է տարվա կոռուպցիոներ
International newsԿազմակերպված հանցագործությունների և կոռուպցիայի հետազոտական կենտրոնը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչել է տարվա կոռուպցիոներ։ Այս մասին հայտնում է տեղեկատվությունը հրապարակվել է կենտրոնի կայքէջում։
Կենտրոնի ներկայացուցիչները պարզաբանել են, որ «Եվրոպայի վերջին բռնապետ»-ին տրվում է «կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի հետ կապ ունենալու» կոչումը։ Ժյուրիի անդամները կազմված են են եղել 6 լրագրողից և կոռուպցիայի ոլորտի փորձագետներից։ Կենտրոնից հայտնում են, որ Լուկաշենկոն ռեկորդային 1166 հավակնորդներից առաջինն է եղել։