Պատմության մեջ առաջին անգամ իտալական օպերային թատրոնի երաժշտական ղեկավարը կին դիրիժոր կլինի
CultureՀունվարին կին դիրիժորն առաջին անգամ կստանձնի իտալական օպերային թատրոնի ղեկավարությունը, գրել է The Guardian-ը։
Բոլոնիայի իտալական Teatro Comunale-ի երաժշտական ղեկավարը կլինի ուկրաինացի դիրիժոր Օքսանա Լինիվը։
Նա իր պարտականությունները կստանձնի հունվարի 22-ից եւ երեք տարի կղեկավարի օպերային թատրոնը:
43-ամյա Լինիվի խոսքով՝ ինքը զարմացել է, երբ իմացել է, որ պատմության մեջ է մտել՝ ստանալով առաջարկ Teatro Comunale-ից։
Լինիվը նախկինում եղել է Գրացի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: Հուլիսին նա դարձել է առաջին կին դիրիժորը, ով բացել է Բայրոյթի օպերային փառատոնը Գերմանիայում դրա 145-ամյա պատմության ընթացքում։ Նա Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացին» օպերայի դիրիժորն էր, որին ներկա է գտնվել նաեւ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը։