Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նոր մարտահրավերների հրամայականը

Analysis
Հետևելով և համադրելով անցնող տարվա քաղաքական և աշխարհաքաղաքական զարգացումները, կարող ենք փաստել, որ 2022 թվականը ծանր, չափազանց ծանր տարի է լինելու Հայաստանի ու Արցախի համար, և իրատեսությունը պահանջում է դուրս գալ ամանորյա կենացների տրամաբանությունից ու ազնվորեն խոսել այդ մասին հասարակության հետ։ Այս տարվա ընթացքում Հայաստանը, ցավոք, շարունակելու է ապրել հետպատերազմական բոլոր անվտանգային ու գոյաբանական սպառնալիքների ներքո, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են իրենց ցանկացածը ստանալու համար։
 
Ըստ էության՝ լայն իմաստով, սակայն, մեր խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան այդ սպառնալիքների գոյությունն է ինքնին, այլ այն, որ Հայաստանը չունի դրանց դիմակայելու ունակ ու կարող իշխանություն։ Պետք է ընդգծենք, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ «ոչ» ասելու ո՛չ Ադրբեջանին ու Թուրքիային, ո՛չ էլ նաև նրանց շահերի դիրքերից հանդես եկող Ռուսաստանին ու Արևմուտքին։
 
Միանշանակ հավանականությունը շատ մեծ է, որ այս տարի առնվազն առարկայանալու է Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը։ Հաշվի առնելով Ադրբեջանի շտապողականությունը, կա վտանգ, որ ի հեճուկս սահմանազատման ու սահմանագծման՝ տարիներ կամ տասնամյակներ տևող նախադեպերի, մեր դեպքում դա կարող է ավարտվել անգամ այս տարվա ընթացքում։ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, անում է ամեն ինչ՝ այդ գործընթացը Խաղաղության պայմանագրի՝ Արցախի ներառմամբ իր տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթղթի ստորագրման հետ փոխկապակցելու համար։ Զուգահեռաբար՝ այս տարվա ընթացքում կարող են որոշակի զարգացումներ տեղի ունենալ նաև հայ-թուրքական հարաբերություններում։ Հավելենք, որ ՀՀ իշխանությունը բազմիցս հայտարարել է նման ցանկության մասին ու ամեն առիթով «դրական ազդակներ» է հղում Թուրքիային։ Այնպես չէ, որ այդ գործընթացը Թուրքիային անհրաժեշտ չէ, բայց հաշվի առնելով ՀՀ ներկայիս իրավիճակը, Էրդողանն ամեն ինչ անելու է այն իրեն ցանկալի հունով ուղղորդելու ու Հայաստանից առավելագույնը ստանալու համար։
 
Եթե ընդհանրացնենք ասվածը՝ իրականում հենց այս երկու ուղղություններն են, որոնք կազմելու են ՀՀ ոչ միայն՝ արտաքին, այլև՝ ներքին քաղաքական օրակարգերի մեծ մասը։ Ընդ որում, խնդիրն այն չէ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները միայն սպառնալիքներ են ներկայացնում, և պետք է ամեն գնով խուսափել դրանցից։ 
 
Աներբա է, որ արտաքին քաղաքական որևէ գործընթաց ցանկացած պետության համար պարունակում է՝ ինչպես սպառնալիքներ, այնպես էլ՝ հնարավորություններ։ Սպառնալիքներին դիմակայելու համար պետք է դիմադրողականություն ունեցող պետություն և համարձակություն ունեցող իշխանություն, որը, ցավոք, Հայաստանը չունի։ Հնարավորություններն իրացնելու համար անհրաժեշտ է կրկին ներքին դիմադրողականություն և կամք, ինտելեկտ ու սկզբունքայնություն ունեցող իշխանություն, որը ևս, դժբախտաբար, Հայաստանը չունի։
 
Այս ամենը նշանակում է, որ ՀՀ իրական սպառնալիքը ոչ միայն ու ոչ այնքան Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերություններում այս կամ այն զարգացումն է, որը տեղի է ունենալու բոլոր դեպքերում, այլ այդ զարգացումներում ադեկվատ ու հայկական շահը պաշտպանելու ունակ իշխանության բացակայությունը։ Այսինքն՝ առաջին հայացքից առավելապես արտաքին մարտահրավերներ ունեցող Հայաստանի իրական մարտահրավերը երկրի ներսում է՝ Հանրապետության հրապարակում ու Բաղրամյան փողոցում, որտեղ գտնվողները փորձում են հասարակությանը համոզել, որ մեր խնդիրները Բաքվում են, Անկարայում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում։
 
Արթուր Սարգսյան
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts