Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
SocietyՀունվարի 3-ին, ժամը 17։00-ի դրությամբ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ապարան-Միրաք ճանապարհահատվածում թույլ գետնաբուք է։
Ինչպես տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, Ապարանի, Վարդենիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: