Զինվորականները լքել են Ալմաթիի Հանրապետության հրապարակը
International newsԶինվորականները հեռացրել են շղթան եւ լքել Ալմաթիի Հանրապետության հրապարակը, հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի Ալմաթիի Հանրապետության հրապարակում անկարգությունների շուրջ 200 զինված սադրիչ, ոմանք՝ հրազենով, շրջապատված են զինվորականների կողմից, փոխհրաձգություն է սկսվել:
«Բացարձակապես բոլոր զինծառայողները հեռացել են հրապարակից... Զինվորականները ոչ մի շրջափակում չեն թողել։ Մառախուղի պատճառով հնարավոր չէ տեսնել, թե էլ ինչ է կատարվում հրապարակում»,- հայտնում է գործակալությունը Telegram-ում։
Նշվում է, որ առնվազն «երկու ջարդարար շարունակում է դրոշներ ծածանել բարիկադների վրա»։