Խաղաղապահ ուժերը մեկնել են Ղազախստան. ՀԱՊԿ
International newsՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ռուսաստանից մեկնել են Ղազախստան: ТАСС-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից:
Ըստ աղբյուրի՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում են ռուսական օդադեսանտային ուժերը, որոնց հիմնական գործառույթն է լինելու պահպանել պետական և ռազմական օբյեկտները, նպաստել երկրում կայունության հաստատմանը:
Քարտուղարությունից լրագրողներին հայտնել են նաև, որ ՀԱՊԿ առաջապահ ուժերը արդեն անցել են իրենց պարտավորությունների կատարմանը:
Հիշեցնենք, որ Ղազախստան ուղարկված ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանման կազմում են ՌԴ-ն, Հայաստանը, Բելառուսը, Տաջիկստանը և Ղրղզստանը ներկայացնող ուժերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից՝ ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար։
Ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, հայտարարել էր, թե ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան: