Լավրովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին
International newsՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցում քննարկել են հանդիպման «3+3» ձևաչափը և պայմանավորվել են առաջիկայում նախապատրաստել այս ձևաչափի հաջորդ հանդիպումը։
Կողմերն անդրադարձել են նաև Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին։ Նրանք իրենց աջակցություն են հայտնել սահմանադրական կարգը վերականգնելու՝ Ղազախստանի ղեկավարության ջանքերին։