Ալմաթիի կենտրոնում փոխհրաձգությունը շարունակվում է․ կան զոհեր
International newsԱլմաթիի կենտրոնում փոխհրաձգությունը շարունակվում է, կան զոհեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել ողջ գիշեր։ Փողոցներում մարդ չկա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հանրապետության հրապարակի անկարգությունների մասնակիցները բարիկադավորվել են Ալմաթիի «Միր» հեռուստաալիքի շենքում։
Քաղաքի իշխանությունների հաղորդմամբ՝ ահաբեկիչները տեղաշարժվում են առանց պետհամարանիշի մեքենաներով, այդ իսկ պատճառով քաղաքացիները պետք է համապատասխան փաստաթղթեր ունենան իրենց մոտ։ Իշխանությունները հիմքեր ունեն ենթադրելու, որ անկարգությունների մասնակիցները, ըստ ամենայնի, սեփական կապ են կիրառել։
Ավելին՝ այստեղ