Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իրավիճակային Հայաստանի անորոշ ապագան

Analysis

Եթե ուշադիր հետևել եք ներհայաստանյան զարգացումներին, ապա նկատած կլինեք, որ Հայաստանի խնդիրների խորքային պատճառներից մեկն այն է, որ մեր հանրային-քաղաքական դիսկուրսը լցված է առավելապես իրավիճակային, մակերեսային հարցերով ու դրանց լուծումների փնտրտուքով։ Դա, իհարկե, ունի օբյեկտիվ հիմքեր, քանի որ, ցավոք, ՀՀ առջև ծառացած են կենսական, անվտանգային ու գոյաբանական այնպիսի հիմնախնդիրներ, առանց որոնց լուծման պետությունը չի կարող երկարաժամկետ զարգացման հեռանկար ունենալ։ Բայց մյուս կողմից՝ դա չի արդարացնում պետության երկարաժամկետ զարգացման հայեցակարգի, պայմանականորեն ասած՝ տեսլականի բացակայությունը։ Մենք՝ որպես հասարակություն, իրականում չունենք տեսլական՝ ինչպիսի՞ պետություն ենք ցանկանում տեսնել Հայաստանը, ասենք 20 կամ 100 տարի հետո։

Այստեղ բնականաբար խոսքն իրական ու խորքային տեսլականի մասին է, ոչ թե քաղաքական կենացների ու նախընտրական հայտարարությունների, որոնց պակասը երբեք չի զգացվել։ Դրանք բոլորը իրավիճակային և ակնհայտ քաղաքական շահեր հետապնդող մոտեցումներ են։ Ըստ էության, իրական տեսլականն ասվածից տարբերվում է նրանով, որ այն պետք է սահմանի ոչ միայն ցանկալի նպատակներն ու վիճակները, այլ նաև դրանց հասնելու ռեսուրսները, գործողությունների ծրագիրը, քայլերի հաջորդականությունը։ Եվ ամենակարևորը՝ այդ տեսլականը պետք է լինի իրատեսական. զերծ՝ ինչպես միֆական մեծամտությունից, այնպես էլ՝ այսօր գերակայող ազգային նվաստացումից ու խեղճացումից։

Պետք է արձանագրենք, որ նման տեսլական չկա ու չի նշմարվում, որ երբևէ կարող է լինել քանի դեռ գոյություն ունի նման որակի պետական ու քաղաքական համակարգ։ Իհարկե հասկանալի է, որ նման ծրագիր չունի և չի կարող ունենալ իշխանությունը՝ գաղափարական ու ինտելեկտուալ սնանկության պատճառով ու նաև՝ որովհետև Նիկոլ Փաշինյանի գերխնդիրը ոչ թե վաղվա Հայաստանն է, ինչպես հռչակում է, այլ իր այսօրվա ու, լավագույն դեպքում, կարճաժամկետ հեռանկարի իշխանության պահպանումը։

Այստեղ իրական խնդիրն այն է, որ այդ տեսլականը, անգամ դրա մոտավոր պատկերացումը չունեն նաև պետական ու հանրային կառավարման համակարգի մյուս սուբյեկտները, մասնագիտական ու ինտելեկտուալ էլիտաները, բոլոր նրանք, ովքեր կարող են մշակել պետության երկարաժամկետ զարգացման ռազմավարություն ու տեսլական։

Փաստենք, որ բացի այլ մի շարք պատճառների, դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մեր քաղաքական ու հանրային դիսկուրսն անթույլատրելիորեն ճղճիմ է ու իրավիճակային, ինչն էլ իր հերթին՝ գուցե պայմանավորված է մեր հավաքական մտածողության խիստ սահմանափակ դիապազոնով։ Մենք անհատապես ու հավաքականորեն երևույթներին ու գործընթացներին նայում ենք լավագույն դեպքում մեկ ամսվա կամ մեկ տարվա կտրվածքով՝ որպես կանոն հիմնականում անձնավորելով դրանք ու փնտրելով ոչ թե ինստիտուցիոնալ ու համակարգային լուծումներ, այլ փրկիչներ, որոնք, ինչպես հետո է պարզվում՝ դառնում են կործանողներ։

Ընդգծենք, որ նշված «փրկիչ-կործանիչները» գալիս ու գնում են, բայց մենք՝ որպես հանրույթ, որպես պետություն, մնում ենք այդպես էլ առանց տեսլական ու ծրագիր՝ չիմանալով՝ որն է լինելու մեր տեղն ու դերը ոչ միայն ու ոչ այնքան՝ այսօրվա, այլև՝ վաղվա աշխարհում, որի փոփոխությունների որակն ու արագությունը, ցավոք, գրեթե չեն տեղավորվում մեր իրավիճակային ու մակերեսային մտահորիզոնում։ Մենք ապրում ենք օրվա, մեկ տարվա, լավագույն դեպքում՝ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակային միջակայքում՝ մեր այդպիսի վարքագծով ցույց տալով, որ ապագա չկա։

                           

Արմեն Հովասափյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts